Հաշմանդամություն ունեցող և արդեն թոշակառու օդաչուներն այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում. նրանք պահանջում են վերականգնել հաշմանդամության համար վճարվող փոխհատուցումները, որոնք չեն ստացել 2006-ից:
Բողոքավորները խոստումներ են լսել մի շարք պաշտոնյաներից, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվում: Օդաչուները հիասթափված ընդգծում էին, որ կառավարությունը արձակուրդային տրմադրությունների մեջ է, նախարարները հանգստանում են, բայց իրականում ժողովրդին հաճո ոչ մի գործ չեն արել:
«Դրանք ե՞րբ չեն հանգստանում, միշտ էլ հանգստության մեջ են: Ես կխնդրեի՝ երեկոյան պառկելիս-հանգստանալիս գոնե մի քիչ էլ աղքատների մասին մտածեն: Հերիք ա մտածեն օլիգարխների մասին, հերիք ա Չինաստան, էստեղ-էնտեղ ման գան: Մի հատ լավ երգ կա՝ «Կայֆույեմ». «կայֆույուտ, էլի»,- նշեցին նրանք:
Մանրամասները՝ տեսանյութում:








































