Չինական հեռահաղորդակցական սարքավորումների սերտիֆիկացիայի TENAA կայքում հայտնվել է Lenovo Vibe S1 սմաթֆոնը, որը չինական հսկան կարող է ներկայացնել մոտակա ժամանակներում: Նորույթի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ունի ինքնանկարի երկու դիմային խցիկ: Այդպիսով սմարթֆոնը աշխարհում կդառնա առաջինը, որն ունի երկու սելֆի-խցիկ, հայտնում է 3dnews.ru-ն:
Երկու դիմային խցիկների առկայությունը թույլ կտա ստանալ լրացուցիչ էֆեկտներ, օրինակ՝ վերակենտրոնացում արդեն արված լուսանկարի վրա: Հայտնի է, որ դիմային տեսախցիկներից մեկը կստանա 8-մեգապիկսելանոց սենսոր:











































