Saturday, 27 06 2026
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Հանրապետությունում հրդեհները շարունակվում են

ՏԿԱԻՆ-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 19-20-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի մսի կոմբինատից Նուբարաշեն տանող ավտոճանապարհին այրվել է 1000 քմ, Սարալանջի պողոտայի սկզբնամասում՝ «Սի Փի Էս» բենզալցակայանի մոտակայքում` 100 քմ, Վերին Զեյթունի 5ա փողոցում՝ երկաթգծի հարևանությամբ` 1200 քմ, Ազատամարտիկների 1-ին նրբանցքի տներից մեկի մոտ` 200 քմ, Այվազովսկու փողոցում` թիվ N զորամասի մոտակայքում` 200 քմ, Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող հայորդաց տան մոտակայքում` 800 քմ, Իսակովի պողոտայում՝ կամրջի մոտակայքում` 1000 քմ, Լվովյան փողոցի թիվ 8 շենքի մոտ` 1000 քմ, Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի հասցեի մոտակայքում` 500 քմ, Ձորաղբյուրի ամառանոցներում՝ ջերմոցների մոտակայքում` 4 հա, Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում` 1000 քմ խոտածածկ տարածք:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում այրվել է 600 քմ, քաղաքի սկզբնամասում` դաշտերում` 1 հա, Արայի գյուղի դաշտերում` 20 հա, Փարպի գյուղի Արա Բաբայանի փողոցում` 1500 քմ, Կարին գյուղի 1-ին փողոցում` 1 հա խոտածածկույթ և 700 քմ խաղողի այգի, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի վերջնամասում` 4000 քմ խոտածածկույթ, 20 պտղատու և 15 դեկորատիվ ծառ, Կոտայքի նրբանցքում՝ հին գերեզմանատուն տանող ճանապարհին` 5000 քմ, Հատիսի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում` 300 քմ, Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի երկաթգծի տարածքում` 500 քմ, Խանջյան փողոցում՝ «Հորիզոն» խանութի մոտ` 500 քմ, Եղվարդ քաղաքի թիվ 1 դպրոցի մոտակայքում` 200 քմ, Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 7-րդ փողոցում` 1000 քմ, գյուղի 1-ին փողոցում՝ «Առինջ Մոլի» մոտակայքում` 1000 քմ, Բջնի գյուղի վերջնամասում` 6 հա, Կաքավաձոր գյուղում՝ տրիկոտաժի գործարանի տարածքում` 2000 քմ, Նոր Արտամետ գյուղի Պարգևաշենի 16-րդ թաղամասին հարակից դաշտերում` 8000 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սարուխան Գռի ձոր» կոչվող տարածքում` 1.5 հա, հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում` 50 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում` 2000 քմ, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում` 8 հա, Տավուշ գյուղի դաշտերում` 50 հա, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի զորամասի հրաձգարանի տարածքում` 500 քմ, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում` 1 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ի մոտակայքում` 1500 քմ խոտածածկույթ, Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 1-ին կմ-ի մոտակայքում` 2 հա ցորենի հնձած արտ և 4 տոննա ծղոտ, Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին` 7 հա, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին` 600 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում