Բելգիայում Google-ի տվյալների մշակման կենտրոններից մեկին կայծակի 4 հարվածները հանգեցրել են օգտատիրական տվյալների մասնակի կորստի։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Անցած հինգշաբթի տեղի ունեցած ամպրոպն ազդել է Google Compute Engine ծառայության աշխատանքի վրա։ Արդյունքում որոշ օգտատերեր անվերադարձ կորցրել են հասանելիությունն իրենց ֆայլերին։ Որոշ տվյալներ հաջողվել է վերականգնել։ Խնդիրների շտկման համար ընկերությունից 4 օր է պահանջվել։
Google-ում հստակեցրել են, որ ոչնչացել է մոտ 0,000001 տոկոս ինֆորմացիա։ Ընկերությունը խոստացել է տեղի ունեցածից դասեր քաղել՝ հետագայում նման իրավիճակների կրկնությունից խուսափելու համար:









































