Կատալոնական «Բարսելոնա»-ն հաստատել է, որ պատրաստվում է բողոքարկել Ժերար Պիկեին 4 խաղով որակազրկելու որոշումը:
Իսպանացի պաշտպանը որակազրկվել է, քանի որ Իսպանիայի Սուպերգավաթի Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ հանդիպման 57-րդ րոպեին անձնական վիրավորանք է հասցրել եզրային մրցավարի հասցեին: Պիկեն արդեն ներողություն է խնդրել, բայց պնդել է, որ նրա պահվածքն այնքան վատը չի եղել, որքան ներկայացված է հաշվետվությունում:
«Բարսա»-ն բողոքարկելու համար ունի 10 օր ժամանակ:







































