Ինչպես հայտնում է Մարսելի «Օլիմպիկ»-ի պաշտոնական կայքը, թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Միչելը:
Ավելի վաղ Միչելը գլխավորել է «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ն, «Խետաֆե»-ն, «Սևիլիա»-ն և «Օլիմպիակոս»-ը:
Հիշեցնենք, որ իսպանացի մարզիչը Մարսելում փոխարինել է Մարսելո Բյելսային, ով առաջին տուրում պարտություն կրելուց հետո հրաժարական էր ներկայացրել:












































