Բուենոս Այրեսի Օրենսդիր ժողովի պատգամավորները երեքշաբթի առաջարկել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունով կոչել քաղաքային պողոտաներից ու մետրոյի կայարաններից մեկը՝ հաղորդել է տեղի մամուլը:
Համապատասխան օրինագիծը ներկայացրել է պատգամավոր Դանիել Ամորոսոն: Ըստ այդմ, առաջարկվում է ներկայիս Կարաբոբո պողոտան կոչել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունով: Մայրուղին անցնում է Ֆլորես շրջանով, որտեղ ծնվել էր ապագա Պապը:
Ըստ պատգամավորի՝ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսի՝ Հռոմի պապ ընտրվելը համաշխարհային կարևորություն ունի:









































