Sunday, 21 06 2026
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը

Սերժ Սարգսյանը մեկընդմիշտ փակեց Քոչարյանի թեման

Սերժ Սարգսյանի բավական ծավալուն ասուլիսը շարունակում է մնալ հասարակական տարբեր խմբերի ուշադրության առարկան: Բնականաբար բոլորին հետաքրքրում էր հատկապես հետընտրական զարգացումների վերաբերյալ Սերժ Սարգսյանի ասելիքը, որը սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ հեգնանքից այն կողմ չանցավ, եթե իրենց միջև հանդիպման բովանդակության մասին հայտարարությունները չհաշվենք: Սերժ Սարգսյանը հետընտրական որևէ կառուցողական, ստեղծագործ մեսիջ հասարակությանը այդպես էլ չհղեց իր երկարաշունչ ասուլիսի ընթացքում: Սակայն, փոխարենը, նա բավական նուրբ ակնարկներ հղեց իշխանական կամ մերձիշխանական շրջանակներին` մասնավորապես խոսելով կառավարության կազմավորման հարցի մասին և հայտարարելով, որ կառավարության և վարչապետի փոփոխություն չի պատրաստվում կատարել առնվազն 2013 թվականի ընթացքում:

«Մարդկանց փոփոխությունների մասին ամենաշատը խոսում են նախկին պաշտոնյաները: Գործող պաշտոնյաների փոփոխության մասին խոսում են հենց գործող պաշտոնյաները: Առաջինները խոսում են այն ակնկալիքով, որ այդ փոփոխությունների պատճառով հանկարծ կարող է իրենք հետ գան: Երկրորդները խոսում են, որ այդ փոփոխությունների արդյունքում իրենք կարող են ավելի բարձր պաշտոն ստանալ»:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը իսկապես շատ խոսուն է, եթե նկատի ունենանք, որ վարչապետի պաշտոնը հայաստանյան ներիշխանական շրջանակներում, ինչպես նաև մերձիշխանական շրջանակներում դարձել էր ամենաքաղցր պտուղը, որին ձգտում էին շատերը: Գլխավոր հավակնորդների թվում էին դիտարկվում և Ռոբերտ Քոչարյանը, և Վարդան Օսկանյանը, և Գագիկ Ծառուկյանն ու նրա խնամի Հովիկ Աբրահամյանը, իսկ վերջերս էլ Կարեն Կարապետյանը՝ Երևանի նախկին քաղաքապետ: Նրանց մի մասը այսօր իշխանության մեջ է, մի մասը նախկին պաշտոնյաներ, և երբ վերընթերցում ենք Սերժ Սարգսյանի հայտարարությունները, ապա ակնհայտ է դառնում, թե ինչի կամ ավելի ճիշտ ում մասին են նրանից մեջբերված տողերը, որ նա ասել էր ասուլիսի ժամանակ:

Վարչապետի պաշտոնին հավակնորդների այդ ցանկը, ըստ էության, կարելի է որակել մեկ ամբողջական թիմ կամ մեկ ամբողջական գիծ, որը փորձեց կառավարության ղեկավարի պաշտոնը Սերժ Սարգսյանի իրավասության շրջանակից վերցնել իր ենթակայության տակ, սակայն պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը այս պաշտոնը կարողացավ պինդ պահել, հավանաբար նաև այն իրեն հետ վերցնելու մտադրությամբ՝ 2017-18 թվականներին: Իսկ այն, որ Սարգսյանը ասուլիսի ընթացքում ակնարկում է նախկին ու ներկա պաշտոնյա հավակնորդների և նրանց հավակնությունների մասին, ըստ էության վկայում է, որ Սարգսյանը այս հարցում նրանց հանդեպ իր հաղթանակը համարում է անշրջելի, այլապես չէր համարձակվի բարձրաձայնել ի դեմս նախկինների և ներկաների դրսևորվող «տարօրինակ երևույթի» մասին:

Այսպիսով, վարչապետի թեման Հայաստանում փակված է, և փակված է քաղաքապետի ընտրությունների շեմին, ինչով Սերժ Սարգսյանը փորձում էր նաև երևի թե ակնարկել, որ որևէ մեկը չփորձի Երևանի քաղաքապետի ընտրությունները առիթ դարձնել վարչապետի պաշտոնի շուրջ հավակնությունները թարմացնելու և առևտուրը վերսկսելու համար: Մեսիջն առաջին հերթին, բնականաբար, ուղղված էր ԲՀԿ-ին, որի ցուցակի առաջին տեղում է Վարդան Օսկանյանը, ինչը նշանակում է, որ այս խաղի մեջ ներգրավվածություն ունի նաև Ռոբերտ Քոչարյանը: Այդպիսով, Սերժ Սարգսյանն, ըստ էության, փաթեթային մեսիջ է հղում, որպեսզի այդ շրջանակում գայթակղություն չառաջանա քաղաքապետի ընտրությունները օգտագործել վարչապետի պաշտոնի հանդեպ պահանջներ ներկայացնելու համար:

Ընդ որում, ԲՀԿ-ն արդեն իսկ տվել է առաջին և բավական նյարդային արձագանքը` հայտարարելով, որ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում թողնելը հավասարազոր է ժողովրդին հասցված ապտակի, նկատի ունենալով սոցիալ-տնտեսական վիճակը: Դա հայտարարել է երիտԲՀԿ-ական Վահան Բաբայանը: ԲՀԿ-ի այդ բաց հարվածին ոչ պակաս բաց հարվածով պատասխանել է վարչապետի մամլո խոսնակը` հայտարարելով, որ ապտակներից խոսում են նրանք, ովքեր ծառայում են ապտակով հարց լուծողներին և ֆեոդալական միջավայր ստեղծողներին: Սովորաբար, իր հասցեին հնչող ընդդիմախոսությանն ու քննադատությանը Տիգրան Սարգսյանը պատասխանում է բավական զուսպ, ինչը չես ասի այս դեպքում, թեև պատասխանը հնչում է խոսնակի միջոցով: Մինչդեռ շատ քիչ է հավանական, իսկ ավելի շուտ անհավանական է, որ այդպիսի կոշտ արձագանքը համաձայնեցված չլինի նախագահական նստավայրի հետ կամ չգա հենց նախագահական նստավայրից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում