Ոչ մի պերճություն չի կարող փոխարինել սովորական մարդկային շփմանը:
Ակնհայտ է, որ հենց այդպես են մտածել այս աճուրդի կազմակերպիչները: Մոտ ապագայում յուրաքանչյուր ցանկացող կարող է գնել մեծն շեֆ-խոհարարի հետ շփվելու հնարավորություն:
Խոսքն, իհարկե, El Bulli ռեստորանի շեֆ-խոհարար Ֆերան Ադրիի մասին է: Sotheby’s-ի աճուրդում կներկայացվեն հայտնի խոհարարի պատրաստած երկու կերակրատեսակները:
Երևի ինչ-որ մեկը կմտածի՝ արդյո՞ք արժե այդքան գումար տալ՝ թեկուզ նման լավ խոհարարի հետ հանդիպման համար: Շփումը շեֆ-խոհարարի հետ մեծ նվեր կլինի շքեղության աշխարհով, գլամուրով և բարձր խոհանոցով հետարքրքվող մարդկանց:
Այդ հանդիպման նախնական արժեքը 5 հզ. դոլար է:
Աճուրդից ստացված ողջ գումարը գնալու է El Bulli կազմակերպությանը, որը խոհարարական գործունեությամբ է զբաղվում:










































