ԱՄՆ իշխանությունները հետաքննություն են սկսել համակարգչային հսկա Microsoft-ի նկատմամբ, որը կասկածվում է Չինաստանի, Ռումինիայի և Իտալիայի կառավարություններին կաշառք տալու մեջ՝ շահավետ պայմանագրեր ստանալու նպատակով: Այս մասին գրում է Wall street journal հրատարակչությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Հրատարակչության տվյալներով՝ նախնական փուլում գտնվող հետաքննությունը վարում են ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը: Microsoft-ին դեռևս որևէ մեղադրանք առաջադրված չէ:
Ինչպես գրում է հրատարակչությունը, հետաքննությունը Չինաստանում սկվսել է Microsoft-ի նախկին աշխատակիցներից մեկի վկայության հիման վրա։ Նա 2012-ին ամերիկացի քննիչներին պատմել է, որ Չինաստանում իր ընկերը հանձնարարել է իրեն տեղական պաշտոնյաներին կաշառք բաժանել՝ շահավետ պայմանագրեր կնքելու նպատակով:
«Երբեմն մեր, ինչպես նաև ամբողջ աշխարհում գործունեություն ծավալած այլ ընկերությունների մասին մեղադրանքներ են հնչում՝ մեր աշխատակիցների կամ գործընկերների սխալ պահվածքի համար: Մենք միշտ համագործակցում ենք այդպիսի մեղադրանքները հետաքննող մարմինների հետ»,- հայտարարել է Microsoft-ի փոխտնօրեն Ջոն Ֆրենկը: Արդարադատության նախարարությունն ու հանձնաժողովը մեկնաբանություններից հրաժարվել են:
Ամերիկյան օրենքով արգելվում է ամերիկյան ը, ինչպես նաև արտասահմանյան ընկերություններին, որոնց արժեթղթերը վաճառվում են ԱՄՆ-ի բորսաներում, այլ երկրների պաշտոնյաներին կաշառք տալ:
Microsoft-ը գրասենյակներ ունի աշխարհի ավելի քան 100 երկրներում։ Ընկերության աշխատակիցների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 94 000-ի։







































