«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի մասնակցությամբ միջադեպի գործով դիմումը կարող է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գայանե Սարուխանյանը ծեծել էր իրենց դպրոցի աշակերտուհիներից մեկի մորը՝ Նատալյա Սարգսյանին: Այնուհետև կողմերը մեկը մյուսի դեմ դատական հայցեր էին ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով:
Մեկուկես տարի հայցերը քննելուց հետո դատարանը, ի վերջո, որոշել էր մերժել կանանց բողոքները: Նատալյա Սարգսյանը վճիռը բողոքարկել է:
Պարզվում է՝ դեռևս 2015 հունիսի 3-ին ՀՀ վճռաբեկ դատարանը այս գործով որոշում է կայացրել և վարույթ չի ընդունել ծեծված ծնողի բողոքը: Այժմ հարցերի հարցը կայանում է նրանում՝ արդյոք տիկնանց կռիվը կտեղափոխվի միջազգային հարթակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թե ոչ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:











































