Ապրիլի 5-ին կկայանա թվով չորրորդ DVF Awards մրցանակաբաշխությունը:
2010-ին դիզայներ Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգը կազմակերպեց այս մրցանակաբաշխությունը, որը դարձավ ամենամյա: Այն շնորհվում է այնպիսի կանանց, ովքեր զբաղվում են բարեգործությամբ, ունեն առաջնորդի հատկանիշներ և ոգեշնչում են շրջապատին:
Հայտնի է դարձել, որ այս տարի DVF Awards-ի մրցանակակիր կդառնա նաև մոդել Նատալյա Վոդյանովան:
Դիզայներ Դիանա Ֆոն Ֆյուրսթենբերգն անձամբ կհանձնի մրցանակը ռուս մոդելին, ով հաղթող է ճանաչվել «Ոգեշնչում» անվանակարգում:







































