Երկու տղամարդ ինքնուրույն մեքենա են մշակել փրփուրից զարմանալի փրփրագնդիկներ ստեղծելու համար: Հայտնագործությունը նրանք գործի են դրել հատուկ միջոցառումների ժամանակ: Ավելի ուշ այդ հոբին վերածվեց եկամտաբեր մասնագիտության:
Սարքավորումը ցանկացած ձևի արհեստական ամպեր է «պատրաստում»: Դրա համար օգտագործում են ամպեր, աստղերի, սրտի կամ թռչունների ձևով հատուկ մանրակերտներ: Դրանք բառացիորեն կարող են լողալ երկրի վրա:
Այս սարքավորմամբ տղամարդիկ աշխատում են օրական 1000 դոլար: Նրանց խոսքերով` ամպերը ստեղծվում են խիտ գազի և փրփուրի խառնուրդից, ինչը դրանց թույլ է տալիս հարյուրավոր մետրեր լողալ օդում:







































