Ֆրանսիական «Դանոն» ընկերությունը Ռումինիայի առևտրային ցանցերից 134 տոննա յոգուրտ է հանել, որը, ինչպես պարզել են փորձագետները, պատրաստված է եղել աֆլատոքսին թունավոր նյութ պարունակող կաթից:
Թունավոր նյութը, որը կարող է լյարդի ցերոզ առաջացել, հայտնաբերվել է մի քանի օր առաջ Ազգային սանիտարաանասնաբուժական հսկման գործակալության կողմից, որը ներկա պահին ստուգումներ է անցկացնում կաթնամթերքների արտադրության բոլոր ֆերմաներում:
Այս իրավիճակը, ինչպես նաև Գերմանիայից վերջերս ստացված այն տեղեկությունը, որ Ռումինիայից ներմուծված հնդկահավի մսի մեջ հակաբիոտիկներ են հայտնաբերվել, տեղական սննդի շուկայում խուճապ են առաջացրել:
Սպառողներին շտապել է հանգստացնել Ռումինիայի գյուղնախարար Դանիել Կոնստանտինը, ով հայտարարել է, որ վարակված կաթը չի հասցրել շուկա հասնել: Նա խոստովանել է, որ վարակված արպրանքների մի մասը պատկանել են տեղական արտադրողներից մեկին, իսկ մյուս մասը հարևան Հունգարիայից է ներմուծվել:
Իր հերթին, Ռումինիայի Թռչնաբույծների միությունը հերքել է հնդկահավի մսի մեջ հակաբիոտիկների հայտնաբերման տեղեկատվությունը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի կողմից կատարված ստուգման արդյունքներին։
Սակայն կաթնամթերքի և թռչանմսի վաճառքը տարվա սկզբին նվազել է 5 %-ով: Վերջին երեք տարիներին գյուղմթերքների վաճառքը երկրում նվազել է մեկ քառորդով, որը կապված է բնակչության անվճարունակության և աճող հարկերի հետ:












































