Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորում է մոտ ժամանակներս կառուցել երկու նոր արբանյակ։ Այդ մասին հայտարարել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին։
Նա հավելել է, որ օրակարգում է հեռակառավարմամբ զոնդավորման արբանյակի ստեղծումը։ Նախարարը նաև ընդգծել է, որ երկրի սկսած աերոդինամիկական նախագծերից որևէ մեկը չի կրճատվի։ Իրանն իր առաջին արբանյակը՝ «Օմիդը» («Հույս»), արձակել է 2009 թվականին։












































