Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Իմ ցանկությունն է, որ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը ակտիվորեն մասնակցեն սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Պարոն Իսագուլյան, Դուք հանդիպում եք խնդրել Սերժ Սարգսյանից. ի՞նչ եք մտադիր քննարկել այդ հանդիպման ընթացքում:

Այո, ես նախագահին դիմել եմ խնդրանքով, որ հանդիպենք։ Այդ ընդունելության ժամանակ պատրաստվում եմ քննարկել կոնկրետ խնդիր՝ սահմանադրական փոփոխությունների ներկայացված տարբերակը: Ունեմ որոշակի առարկություններ և ներկայացնելու եմ այն վտանգները, որ այս տարբերակն ունի: Այդ վտանգները երկրում կարող են անկայունության հանգեցնել:

Ո՞ր դրույթներն են՝ կառավարման մոդելի՞, թե՞ ազգային անվտանգության հետ կապված:

– Ե՛վ կառավարման մոդելի, և՛ ազգային անվտանգության խնդիրների հետ կապված, որովհետև սահմանադրական առաջարկվող փոփոխությունները չեն պարունակում գոնե մեկ առաջնային մանդատ ունեցող մարմին, որն իր վրա կարող է վերցնել ժողովրդին հուզող հարցերի և խնդիրների լուծումը: Այն մոդելը, որն առաջարկվում է ազգային ժողովի ձևավորման առումով, և հիմնական խնդիրը հետագայում թողնված է օրենսդրությանը. Սահմանադրության մեջ հստակ չի երևում՝ ինչպես են տեղի ունենալու ընտրությունները. դա բավական վտանգավոր է։ Սովորական թվաբանությունը կարող է ցուց տալ, որ հինգ տոկոս, պլյուս մեկ ձայն ունեցող քաղաքական ուժը կարող է ունենալ կայուն մեծամասնություն ազգային ժողովում: Դա արդեն չի կարելի համարել առաջնային մանդատ:

Որպես Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական՝ ի՞նչ եք կարծում՝ ձեր հորդորները կամ առաջարկները ընդունելի կլինե՞ն նախագահի կողմից:

– Մենք շատ հարցերի շուրջ ենք զրույցներ ունեցել, և նախնական տեսակետները փոխվել են։ Հատկապես՝ ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործընթացի հետ կապված: Գիտեք, որ ժամանակին ստեղծվել էր հանձնաժողով, այն ժամանակ դա գլխավորում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Սկզբնական տարբերակը, որ ներկաայցվել էր, և այն, որն ընդունվեց, իրարից տրամագծորեն տարբերվում էին։ Կարող եմ ասել, որ երկրորդ տարբերակը ներկայացված էր իմ կողմից՝ որպես այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Շատ հարցերի շուրջ զրուցել ենք, և պրն Սարգսյանը ընդունել է այն բոլոր առաջարկները, որոնք տրամաբանական էին և ավելի ճիշտ, քան ներկայացված նախագիծը:

Եղել են նաև անձնական խնդիրներ: Արմեն Այվազյանի անվտանգության հետ կապված դոկտորական թեզն էր, որի ժամանակ խնդիրներ կային: Ես և Ա. Այվազյանը մի քանի անգամ եղել ենք նրա մոտ՝ մի անգամ նույնիսկ չորս ժամ զրուցել: Ես միշտ նկատել եմ, որ երբ առարկություններ են արվում, և դրանք կարողանում ենք հիմնավորել, պրն Սարգսյանը դրանք ընդունում է: Փորձենք այս անգամ էլ նույն կերպ վարվել. ես վստահ եմ, որ դա որոշակի օգուտ կբերի։ Բացի դրանից՝ քանի որ նա եղել է նաև իմ ընկերը, կարծում եմ, որ մինչև ակտիվ գործունեություն ծավալելը այս նախագծի դեմ՝ պարտավոր եմ զրուցել նրա հետ: Ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանը ուժեղ նախագահական մոդելի կողմնակից է:

Իսկապե՞ ս կարծում եք, որ նա ուժեղ նախագահական մոդելի կողմնակից է, թե՞ ամեն կերպ ցանկանում է վերացնել նախագահի ինստիտուտը՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը 2018-ին բացառելու համար:

– 88 թվականից այդ մարդը ակտիվ դերակատարություն է ունեցել պետության կայացման մեջ, անցել է բոլոր աստիճանները՝ մինչև նախագահ դառնալը: Կարո՞ղ է այդքան պարզ մտածողություն ունենալ, որ ինչ-որ մեկին թույլ չտալու համար փորձի փոխել սահմանադրությունը։ Ես չեմ ուզում դրան հավատալ և կարծում եմ, որ այդ թեզը իրականության հետ որևէ կապ չունի:

Կա արդեն սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, կան ուժեր, որոնք հստակ դեմ են փոփոխություններին: Արդյոք նրանք ի զորո՞ւ են պայքարել այդ փոփոխությունների դեմ, թե՞ անհրաժեշտ է «ոչ» ասող հստակ լիդեր:

Ես կարծում եմ՝ շատերը սրան կմիանան՝ և՛ քաղաքական կուսակցությունները, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ հասարակությունն ինքը բավականին նեգատիվ է տրամադրված այս փոփոխությունների նկատմամբ։ Մյուս կողմից՝ ինձ համար շատ տարօրինակ է հանձնաժողովի անդամների պահվածքը. բացի դեկլարատիվ խոսքերից, բացի ընդհանրական զրույցներից՝ չեն ասում, թե այս նոր Սահմանադրությունը ինչ է տալու: Թվացյալ՝ իբրև լիազորություններով վարչապետ է լինելու, բայց նրան ցանկացած պահի կարող են անվստահություն հայտնել. չի լինում մեկը, որը ունենա ժողովրդի կողմից տրված իրավունք՝ իրավիճակը վերահսկելու համար։

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցների միջոցով դեմ է արտահայտվել այս փոփոխություններին, բայց հստակ դերակատարություն այդ փոփոխությունների դեմ պայքարում նրա կողմից հնարավո՞ր է տեսնենք:

– Ես կարող եմ ասել իմ տեսակետն ու ցանկությունը: Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվ մասնակցությունը կուզենայի տեսնել այս խնդիրների մեջ, որովհետև մարդիկ, ովքեր եղել են պետության գլուխ, չեն կարող անտարբեր լինել և պետք իրենց ծանրակշիռ խոսքն ասեն։ Այդ առումով ես ուղղակի հորդորում եմ, որ ակտիվ լինեն: Ոչ միայն ելույթների, խոսքերի մեկնաբանությունների տեսքով՝ այլև ընդհանրական ակտիվություն ցույց տան։

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում