Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ընդունելու է վարչապետ Ահմեթ Դավութօղլուին։ Այդ հանդիպումը տեղի է ունենալու այսօր երեկոյան նախագահական նստավայրում։ Հանդիպման ժամանակ Դավութօղլուն վայր է դնելու կառավարություն ձևավորելու մանդատը, որը նրան Էրդողանը տվել է 2015 թվականի հուլիսի 9-ին։ Դրանից հետո Դավութօղլուն հանդիպումներ է ունեցել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարանական 3 ուժերի առաջնորդների հետ, սակայն դրանք ավարտվել են անարդյունք։
Դավութօղլուն կառավարություն ձևավորելու մանդատը վայր է դնում դա ստանալուց 40 օր անց և կառավարություն ձևավորելու վերջնաժամկետի ավարտից 5 օր առաջ։ Նախագահական նստավայրում տեղի է ունենալու նաև Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի լիազորությունները սկսելու արարողակարգը։







































