Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հնագետները Վրաստանի հարավ-արևմուտքում գտնվող Խիխանի միջնադարյան ամրոցում հայտնաբերել են գինու մառան և 43 կավե մեծ անոթ՝ գինի պատրաստելու և պահելու համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արշավախմբի ղեկավար Դավիթ Մինդորաշվիլին։
Նա ընդգծել է, որ հայտնաբերված մառանն ու նրանում պահվող կավե ամանները թվագրված են մեր թվարկության 11-13-րդ դարերին։ Նախորդ տարի էլ տարածաշրջանում հայտնաբերվել է մեկ այլ մառան՝ 28 կավե տարաներով։









































