ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի դատարանը նյույորքցի Էնդրյու Աուերնհայմերին դատապարտել է 3 տարի 5 ամսվա ազատազրկման՝ iPad-ների մոտ 120 հազար սեփականատերերի անձնական տվյալները գողանալու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործով անցնում է ևս մեկ մարդ՝ Դենիել Սփիթլերը, որը իրեն մեղավոր է ճանաչել դեռ 2011թ. հունիսին:
Աուերնհայմերը մեղավոր էր ճանաչվել 2012թ. նոյեմբերին ապօրինի սերվեր ներթափանցելու և անձնական տվյալներ գողանալու համար:
Ըստ հետաքննության՝ համախոհները հափշտակել են շատ հայտնի մարդկանց, այդ թվում՝ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի տվյալները:
Աուերնհայմերի փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը:







































