Անգլիական «Տոտենհեմ»-ի հարձակվող Էրիկ Լամելան դեռ գտնվում է Թուրինի «Յուվենտուս»-ի հետաքրքրության շրջանակներում, տեղեկացնում է Sportmediaset-ը:
Բացի այդ, «ծեր սենյորա»-ն հետաքրքրվում է նաև Յուլիան Դրաքսլերի, Մարիո Գյոտցեի և Կևին դե Բրույնեի ծառայություններով:
Նշվում է, որ «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում էր ձեռք բերել Լամելայի տրանսֆերը դեռ իտալական «Միլան»-ը գլխավորելու օրոք:







































