Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի հատուկ զեկույցում, որը կազմել է 20 երկրների փորձագետների խումբը, խորհուրդ է տրվում համացանցն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Կրուտսկիխը։ Նրա խոսքով՝ զեկույցում կարևորվել է, որ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները չօգտագործվեն ռազմա-քաղաքական նպատակներով:
«Դա առաջին սկզբունքային կարևոր պահն է։ Եվ երկրորդ՝ զեկույցում նշված է, որ անթույլատրելի է միմյանց կամայականորեն կիբեռհարձակումների համար մեղադրելը, ինչը ներկայումս հաճախ է պատահում։ Պետք է ապացուցել պետության կողմից կիբեռհարձակումներ կազմակերպելն ու իրականացնելը»,- ասել է նա։






































