Ամերիկյան New York Times թերթի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը դիմել է Պեկինին՝ պահանջելով դադարեցնել չինացի գործակալների աշխատանքը, որոնք, ամերիկյան կողմի պնդմամբ, գաղտնի փորձում են հայրենիք վերադարձնել ԱՄՆ-ում բնակվող չինացի վտարանդիներին և առաջին հերթին կոռուպցիայի համար կասկածվողներին։
Թերթի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ում չինական իրավապահ մարմինների գաղտնի գործողությունները գլոբալ կամպանիայի մասնիկ են, և որ դրա նպատակը Չինաստանից փախած և արտասահմանում ապրող չինացիներին հայրենիք վերադարձնելն է։ Այդ կամպանիան ստացել է «Աղվեսների նկատմամբ որս» անվանումը։ Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Չինաստանի գործակալներն օգտագործում են ահաբեկման մեթոդներ ԱՄՆ-ում բնակվող չինացի վտարանդիների նկատմամբ, նաև սպառնում են նրանց ընտանիքների անդամներին։







































