Ոչ մի խոսք չի կարող լինել Ջավախքին ինքնավարություն տալու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Նախարարի խոսքով՝ Ջավախքում ապրող հայերը Վրաստանի քաղաքացիներ են: «Սամցխե-Ջավախեթիում ինքնավարություն հաստատելու ոչ մի հարց չի դրվում, քանի որ այն Վրաստանի մի մասն է: Մենք հատուկ մոտեցում ունենք ազգային փոքրամասնությունների նկատմամբ, բայց որևէ այլ խոսակցություն չկա»,- ասել է Փանջիկիձեն:






































