«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասը էկրաններին կհայտնվի 2017-ին: Ժապավենը ստացել է «Կարիբյան ծովի ծովահենները: Հանգուցյալները հեքիաթներ չեն պատմում» անվանումը:
Հայտնի է դարձել, որ նոր ֆիլմում հեռուստադիտողը նորից կտեսնի Օրլանդո Բլումի հերոսին` Disney-ը պաշտոնապես հաստատել է նրա մասնակցությունը: Հետաքրքիր է, որ նախկինում Օրլանդոն վստահ չէր ֆիլմի աշխատանքներին կրկին վերադառնալու հարցում:








































