Վրաստանը պաշտպանում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Այս մասին, ինչպես հաղորոդւմ է «Գրուզիա Օնլայն»-ը, Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
«Թբիլիսին լավ հարաբերություններ ունի Բաքվի հետ և պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նույնպիսի աջակցություն պաշտոնական Թբիլիսին ստանում է Բաքվից»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության հարցը:
Նրա խոսքով՝ Վրաստանը Հայաստանի հետ նույնպես նորմալ հարաբերություններ ունի, և Վրաստանը շահագրգռնված է նրա հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանմամբ:
Հիշեցնենք, Վրաստանի արտգործնախարարն այսօր պաշտոնական այցով գտնվում է Բաքվում, որտեղ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:











































