Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում զինված հարձակում է իրականցվել Բիզնեսի և տեղեկատվության ասոցիացիայի շենքի վրա: Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:
Հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 2 մարդ:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:
Հարձակումն իրականացվել է մի խումբ անհայտ անձանց կողմից:








































