Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հյուրընկալվել էր Մոսկվայի «Դինամո»-ին:
Մոսկովյան ակումբը ուներ փոքրիկ առավելություն, որը 60-րդ րոպեին Մորոզովը վերածեց գոլի: «Դինամո»-ն հաղթեց նվազագույն հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը:











































