Օխոտյան ծովում նախօրեին կործանված ուղղաթիռի 5 ուղևորների ճակատագիրը մնում է անհայտ: Նրանց որոնումները շարունակվում են: 11 մարդ, այդ թվում անձնակազմի 3 անդամներ փրկվել են:
Ռուսական LifeNews-ի հրապարակած նախնական ցուցակի տվյալներով՝ որոնվողների թվում է նաև «ՎՏԲ-լիզինգ» ընկերության անվտանգության ծառայության տնօրեն Ստանիսլավ Խաչատուրյանը: Նրանից բացի, առայժմ հայտնի չեն ընկերության գլխավոր տնօրենի տեղեկալի և ևս երեք աշխատակիցների ճակատագրերը:
Ми-8 ուղղաթիռը ծովն է ընկել Խաբարովսկի երկրամասում: Ինչպես հայտնել է ուղղաթիռի հրամանատարը, իրենք հասցրել են ուղղաթիռից նետվել ջուրը և լողալով դուրս գալ ափ:







































