Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն երկուշաբթի երեկոյան Բեռլինում հանդիպել են եվրոպական բիզնեսի վերնախավի հետ: Այս մասին հաղորդում է France Internationale ռադիոկայանը:
Ընթրիքի ընթացքում քննարկվել են Եվրոպայում ճգնաժամի պայմաններում տնտեսական աճի խթանման և մրցունակության բարձրացման մեթոդները:
Ընթրիքը տեղի է ունեցել ERT (Արդյունաբերողների եվրոպական կլոր սեղան) ազդեցիկ ակումբի նախաձեռնությամբ, որի նախագահը շվեդական Ericsson խմբի ղեկավար Լեյֆ Յոհանսոնն է:
Ընթրիքի ընթացքում ընկերությունների ղեկավարները Օլանդի, Մերկելի և Բարոզուի հետ քննարկել են ԵՄ էներգետիկ քաղաքականության հետ կապված խնդիրները, ինչպես նաև նորարարչական նախագծեր: Կիպրոսի հետ կապված խնդիրներն առանձին չեն քննարկվել:






































