Մեծ Բրիտանիայի խորհրդարանի խոշորագույն կուսակցությունների ներկայացուցիչները պայմանավորվել են ստեղծել մամուլի վերահսկման հաստատություն՝ հաղորդում է Korrespondent-ը:
Սեփական ֆինանսավորմամբ անկախ մարմնի նպատակն է որոշել լրագրողների գործունեության թույլատրելի սահմանները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտավախություն ուներ, որ բրիտանացիներն օրենքը կընկալեն որպես խոսքի ազատության ոտնահարում, այդ պատճառով ԶԼՄ-ների վերահսկման կարգավորող մարմինը ստեղծվել է թագավորական խարտիայի հիման վրա, ոչ թե որպես օրենք:
«Մենք ձեռք ենք բերել միջկուսակցային համաձայնագիր մամուլի կարգավորման նոր համակարգի մասին: Այն հակված է լրագրողական հետաքննության և խոսքի ազատության մեր հին ավանդույթներին, պաշտպանում է խոցելիների և անմեղների իրավունքները: Իմ ուղերձը մամուլին հստակ է. մենք ունեցել ենք շատ բանավեճեր, այժմ եկել է նման համակարգ ստանալու ժամանակը և այն դարձնելու գործող»,- նշել է Քեմերոնը:
Նոր հաստատությունը իրավունք ունի ԶԼՄ-ներին տուգանել ավելի քան 1 միլիոն եվրո և պահանջել պաշտոնական ներողություն քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքում:











































