Գահակալությունից առաջ Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսը հեռախոսով դիմել է Բուենոս Այրեսի Մայր տաճարի մոտ հավաքվածներին: Իր ուղերձում նա հավատացյալներին խնդրել է «աղոթել իր համար և միմյանց չարություն չպատճառել»:
«Մի´ մոռացեք այս եպիսկոպոսի մասին, որը հեռու է գտնվում, սակայն Ձեզ շատ է սիրում»,- ասել է Հռոմի պապը՝ կոչ անելով նրանց հոգ տանել իրենց մասին, չվիճել և միմյանց չարություն չպատճառել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բացի այդ, նա շնորհակալություն է հայտնել հավատացյալներին աղոթքների համար և բոլորին ուղղել իր օրհնությունը: Պապի խոսքերը դիմավորել են տևական ծափողջույններով: Ներկաներից շատերը չեն կարողացել զսպել արցունքները:
Տաճարի մոտ տեղադրված երկու հսկա էկրաններին, որտեղ ցուցադրվում են Պապի լուսանկարներն ու տեսագրությունները, քիչ անց հավաքվածները ուղիղ միացմամբ կկարողանան տեսնել գահակալությունը:











































