Իտալական «Ռոմա»-ն մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի երիտասարդ պաշտպան Կուրտ Զումայի տրանսֆերը, հաղորդում է Mirror-ը:
«Ռոմա»-ն մինչ այդ կապ էր հաստատել «Լիվերպուլ»-ի հետ և ցանկացել վարձակալել Մամադու Սախոյի տրանսֆերը, սակայն մերժվել էր:
Նշվում է, որ «Ռոմա»-ն երիտասարդ պաշտպանի տրանսֆերը գնելու համար «ազնվականներ»-ին ցանկանում է տրամադրել 25 մլն եվրո:









































