Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն կարող է հայտնվել Թուրինի «Յուվենտուս»-ում, հաղորդում է AS-ը:
Ըստ աղբյուրի` «ծեր սենյորա»-ն Արտուրո Վիդալից բաժանվելուց հետո մտադիր է նոր կիսապաշտպանի տրանսֆեր ձեռք բերել:
Բացի այդ, «Յուվենտուս»-ը խոստանում է Իսկոյին բավարար խաղաժամանակ տրամադրել:
Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո:





































