Միացյալ Թագավորության գիտական հանրությունը պահանջում է վերահուղարկավորել Ռիչարդ 3-րդ արքային՝ համաձայն կաթոլիկ ծիսակարգի: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է բրիտանացի առաջատար պատմաբան Ջոն Էշդաուն-Հիլը, որի հետազոտությունները օգնել են հայտնաբերել միապետի աճյունը:
«Կան շատ վկայություններ, որ Ռիչարդ 3-րդը եղել է շատ կրոնասեր մարդ: Բացի այդ՝ պետք չէ մոռանալ, որ եթե նա չսպանվեր Բոսֆորտի ճակատամարտում, Անգլիկան եկեղեցին, հնարավոր է, երբեք էլ չէր ստեղծվի»,- ասել է գիտնականը:
Պլանտագենետների դինաստիայի վերջին արքան սպանվել էր 1485թ., երբ նրա զորքերը պարտվել էին գահի հավակնորդ Հենրիխ Թյուդորին: Վերջինիս որդին՝ Հենրիխ VIII-ը, խզեց հարաբերությունները պապական գահի հետ ու ինքնահռչակվեց Անգլիայի եկեղեցու ղեկավար:
Թե ինչ ծիսակարգով պետք է թաղվի Ռիչարդ 3-րդը, դարձել է նրա աճյունի շուրջ հերթական սկանդալի պատճառը:
Նրա աճյունը հայտնաբերվել էր 2012թ. աշնանը՝ Լեստերում, խոշոր ավտոկայանատեղիում կատարած պեղումների ժամանակ:







































