Պաղեստինի խորհրդարանի խոսնակ Ահմեդ Բահարը, որը պատգամավոր է ընտրվել ՀԱՄԱՍ-ի ցուցակով, կոչ է արել պաղեստինյան զինված խմբավորումներին ստեղծել հատուկ խմբեր` իսրայելցի զինվորականների առևանգելու համար:
Բահարի կարծիքով, իսրայելցի զինվորների առևանգումը կստիպի հրեական պետությանը ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Հիշեցնենք, որ 2006 թվից ՀԱՄԱՍ խմբավորումը Իսրայելին չի վերադարձնում առևանգված իսրայելցի զինվորական Գիլատ Շալիտին, որին պաղեստինցիները ցանկանում են փոխանակել իրենց խմբավորման անդամների հետ, որոնք այս պահին գտնվում են իսրայելական բանտերում:









































