Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ չէ, որ Կարիմ Բենզեմայի տրանսֆերի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվի:
Լոնդոնյան ակումբի թիրախում է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով մի քանի շաբաթ առաջ նոր՝ մինչև 2020թ. պայմանագիր է ստորագրել գերմանական ակումբի հետ:
Այդուհանդերձ, վերոգրյալ հանգամանքը լոնդոնյան ակումբի ծրագրերը չի փոխում:
«Արսենալ»-ը պատրաստ է համապատասխան առաջարկ անել դորտմունդյան ակումբին: Օբամեյանգի տրանսֆերը գնահատվում է 30 մլն ֆունտ:







































