Մանրածախ առևտրի ամերիկյան հսկան՝ Walmart-ը, մտադիր է մոտ ապագայում Չինաստանում բացել 3 նոր սուպերմարկետներ՝ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Առևտրային համալիրը շուտով իր աշխատանքը կսկսի Շենչժեն (Գուանդուն նահանգ, Հարավային Չինաստան) քաղաքում: Եվս երկու սուպերմարկետ իր դռները կբացի գարնան վերջին՝ Հանչժոու և Սուչժոու քաղաքներում (Արևելյան Չինաստան):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընկերությունը Չինաստանի տարածքում նախատեսում է 3 տարում բացել 100-ից ավելի նոր սուպերմարկետներ:
Walmart-ը չինական շուկա է դուրս եկել 1996թ.: Ներկայում ՉԺՀ-ում գործում է ռիթեյլերի ավելի քան 380 սուպերմարկետ:







































