Sunday, 14 06 2026
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է

Եթե մեր իշխանություններն այսպես շարունակեն անդրանիկնիկողոսյանները կշատանան

«Առաջին լրատվական»զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շփման գծում շարունակում է լարված մնալ։ ՊՆ-ն հակամարտության սրման պատճառը պայմանավորում է Բաքվում տեղի ունեցած եվրոպական խաղերի ավարտի հետ։ Դուք ինչո՞վ եք պայմանավորում սահմանի լարվածությունը։

-Սահմանի վրա լարումը ոչ թե հիմա է խորացել, այլ վերջին տարիներին անընդհատ սրվում ու խորանում է։ Հակառակորդի մարտավարությունը կամաց-կամաց բերում է անընդհատ խորացման։ Այսինքն՝ երբ հայկական կողմը նրանց ազդեցությանը հակազդեցություն է ցուցաբերում, նրանք ուրիշ բան են մտածում, հետո նորից հակազդեցություն, նորից ուրիշ բան են մտածում, դրա համար լարվածությունը խորանում է։

Այլ հարց է, որ Եվրոպական խաղերի կամ ուրիշ միջազգային իրադարձությունների հետ կապված, երբեմն կարող են մեղմացնել կամ դադարեցնել իրենց գործունեությունը, բայց անմիջապես հետո նորից շարունակում են։ Դրա պատճառը ոչ թե այն է, որ Ադրբեջանն ակտիվ գործողությունների է ուզում անցնել, պատերազմի կամ հարձակման, այլ սա կապված է Հայաստանի վարած արտաքին անհաջող քաղաքականության հետ՝ հանձին Ռուսաստանի հետ վարվող քաղաքականության։ Այսինքն՝ Ռուսաստանն է հրահրում Ադրբեջանին, որպեսզի նրանք կատարեն այդ քայլերը։ Եթե անգամ չի էլ հրահրում, Ադրբեջանը հասկանում է, որ իրենք պետք է ակտիվ լինեն, հրահրեն, որպեսզի Ռուսաստանը նախաձեռնի այս տարածաշրջան զորք մտցնելու մասին իր առաջարկը։ Իսկ եթե Ռուսաստանն այս տարածաշրջան զորք մտցրեց, դա կլինի Ադրբեջանի նպատակների իրականացման սկիզբը, որովհետև դրա հաջորդ քայլը լինելու է տարածքների, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի հանձնումն Ադրբեջանին։ Սա Ռուսաստանի հիմնական քաղաքականությունն է։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա նման պայմանավորվածություն և նրանց հաճախակի այցերը մեկը մյուսին, հենց այս նպատակին են ծառայում, որովհետև Ադրբեջանը ԵՏՄ կազմ չի ուզում մտնել, Ռուսաստանը չի էլ ուզում Ադրբեջանին մտցնել ԵՏՄ կազմի մեջ, որովհետև կարող է դրանով ամեն ինչ փչացնել։ Ռուսաստանին պետք է միայն Արարատյան դաշտավայրը՝ իր հարակից շրջաններով, որպես ռազմաբազա, որպեսզի սահման ունենա Իրանի և Թուրքիայի հետ։ Այսինքն՝ Հարավային Կովկասում այն դերը, որն ունեցել է 250 տարվա ընթացքում։ Ռուսաստանին Հայաստանի ինքնիշխան Հանրապետություն պետք չէ։ Ռուսաստանը գնում է նման քաղաքականության, որովհետև վերջին 10-15 տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը սրան է ուղղված։

– Շատերը այս լարվածությունը կապում են թուրք-քրդական բախումներով։ Դուք նման կապ տեսնո՞ւմ եք։

-Ո՛չ, չեմ տեսնում նման կապ, որովհետև թուրք-քրդական բախումները բոլորին ձեռնտու է, բացի Թուրքիայից։ Թուրքիային ձեռնտու չէ ներքաշվել նման ռազմական գործողությունների մեջ։ Եթե այդ երկիրը մտել է նման մեխանիզմների մեջ, ուրեմն Թուրքիան վտանգվում է, որովհետև կարող է ներսից պայթել, իսկ այդ դեպքում, այդ երկիրը մասնատվելու է առնվազն 4-5 մասի։ Դրանք են՝ քրդական աշխարհը, հայկական աշխարհը, որոնց թիվը, ըստ քրդերի, հասնում է 10 միլիոնի։ Այդ թվում՝ քրդերը հաշվում են համշենահայերին, ինչպես նաև քրդացած ու թուրքացած հայերին։ Այսինքն՝ Թուրքիան կանգնած է մասնատման վտանգի առջև, այնտեղ իսկական ճգնաժամ է։ Դա չի կարող հուսադրել և քաջալերել Ադրբեջանին, որպեսզի նա ռազմական գործողություններ սկսի։ Նման բան ասելը ծիծաղելի է։ Նման վերլուծություն անողներն ուզում են մեր ազգային անվտանգության թիրախը Ռուսաստանի գաղութային կախվածությունից հեռու պահել։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ռուսական շովինիզմից ձերբազատվենք։ Մեր աչքի առջև է Պերմյակովի գործը, որին դատապարտում են 10 տարվա ազատազրկման, իբրև գործ են անջատել ընդհանուր գործից։ Չէ որ Պերմյակովի կատարած դասալքությունը մի քանի անգամ ավելի մեղմ հանցագործություն է, քան իր կատարած հանցագործությունը, և նրա դատը պետք է կատարվի մեծ հանցագործության շրջանակներում, և դասալքությունն այդ մեծ գործի շրջանակում պետք է քննվի։ Սակայն այսօր տեսնում ենք, որ ռուսական շովինիզմը և մեր երկրի թույլ ղեկավարությունը հանգեցրել է նրան, որ մենք ոչ միայն կանգնած ենք ինքնիշխանության կորստի առջև, այլև մեզ համար թիվ մեկ հարց պետք է դառնա ազգային անվտանգության խնդիրը։

-Իսկ հնարավո՞ր է, որ սահմանային լարվածությունը պայմանավորված լինի Ռուսաստանի իրականացրած գործողություններով, որոնք ուղղված լինեն մասնավորապես, Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը խոչընդոտելուն։

-Ես միշտ էլ ասել եմ, որ Ռուսաստանին ձեռնտու չէ, որ մենք ունենանք բարեկամ դրկիցներ, լավ հարաբերություններ ունենանք Իրանի հետ, Վրաստանի հետ։ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ մենք ունենանք թշնամի հարևաններ, բազմաթիվ խնդիրներ ունենանք մեր հարևանների հետ, որպեսզի կախված լինենք իրենից, որ դրոշ թափահարի, թե միայն ինքն է մեր անվտանգության երաշխավորը, որպեսզի ռուսական զորքի ներկայությունն այստեղ էլ ավելի մեծացնի։ Սա նաև ներքին պահանջ պետք է լինի։ Եթե մեր իշխանությունները մի քիչ էլ այսպես աշխատեն, անդրանիկնիկողոսյանները կշատանան և պահանջը կլինի։ Իսկ եթե պահանջը կա, գործողություններն էլ կլինեն։

-Այսինքն՝ Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությունը պատահականություն չէ՞ր։

Իհարկե պատահական չէ։ Դա Զորի Բալայանից հետո հաջորդ դեմարշն էր։ Բայց եթե Զորի Բալայանը հանդես է գալիս որպես հայտնի հայ հասարակական գործիչ, սա էլ հանդես է գալիս որպես պաշտոնյա։ Երկուսն էլ անպատիժ են մնում, երկուսն էլ չեն արժանացել թե՛ հասարակական լայն պարսավանքի, թե՛ համապատասխան պետական կառույցների կողմից, որպես հակասահմանադրական քայլ անողներ, չեն պատժվել օրենքով։

-Պարո՛ն Բադասյան, շարունակում ենք զոհեր տալ սահմանին։ Ձեր կարծիքով՝ այս լարվածությունը որքա՞ն կտևի։

-Իմ կարծիքով՝ հնարավոր է սահմանին լարվածությունը թուլացնել միայն մի ձևով, որ հայկական բանակը պետք է իրեն դրսևորի ըստ արժանվույն, պետք է նախահարձակ լինի ոչ միայն բառերով, ինչպես նախարարն է ասել, այլ գործողություններով։ Նախահարձակ գործողությունների դեպքում նրանք նույնպես կորուստներ կկրեն, և դա կստիպի նրանց, որ հարգեն մեզ։ Հիմա չեն հարգում, որովհետև մեզ վերաբերում են որպես վասալային մի երկրի։ Պետք է արժանավայել ձևով ղեկավարվի Հայաստանը։ Մեր ժողովուրդը չպետք է հույս ունենա, որ ընտրությունից ընտրություն 5-10 հազար դրամ վերցնելով՝ կարող է ապահով ապրել ու ապրել ապահով Հայաստանում։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ընտրակաշառքի միջոցով վտանգում է մեր որդիների կյանքն առաջին գծում, և ընդհանրապես իրենց սերունդն են վտանգում։ Եթե այսօր առաջին գծում է վտանգը, վաղը կարող է հրթիռակոծեն խաղաղ բնակչությանը։ Սա է թույլ պետության, թույլ ղեկավարության և թույլ արտաքին քաղաքականության արդյունքը։

Այսօր մեր երկիրը գտնվում է շատ ծանր տնտեսական վիճակում, որովհետև կապվել է մի այնպիսի խայտառակ միության հետ, ինչպիսին ԵՏՄ կոչվածն է։ Դրանով Հայաստանը, լինելով թույլ պետություն, էլ ավելի թուլացավ։ Հայաստանի ԱԺ-ն միաձայն, բացառությամբ մի քանի պատգամավորների, այդ թվում՝ կառավարությունն ու նախագահը, երազանքի պես մտան Մաքսային միություն և ավերեցին տնտեսությունը։ Եկամուտները պակասել են, արտագաղթողներն ու արտագնա աշխատանքի մեկնողներն ավելի են շատացել, տրանսֆերտներից գրեթե զրկվել ենք։ Արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքներին, հետևաբար ընտանիքներին ևս տեղափոխում են իրենց մոտ։ Ելնելով անվտանգության մի քանի հարցերից՝ ես չեմ ուզում ավելի մանրամասնել, բայց սա լուրջ ահազանգ է, որովհետև այս ամենից կախված է սահմանային գծի կայունությունը, մեր ողջ ազգի անվտանգությունն ու մեր սերունդների ապագան։

Եթե այսօր մեր ժողովուրդն այսպես համբերում է, չգիտեմ հույսն ինչի վրա է դրել, բայց երկու ելք կա. կա՛մ իշխանությունները պետք է գիտակցեն ու հրաժարական տան, որովհետև իրենք ձախողվել են, կա՛մ պետք է ինչ-որ ճանապարհով ձերբազատվել այս իշխանություններից, ներկա խորհրդարանը պետք է ցրվի, քանի որ այն դարձել է մի ավելորդ մարմին, ավելորդ ծախս հայ ժողովրդի գլխին։ Տեսեք ովքեր են այնտեղ. գեներալները, օլիգարխները, կեղծ հայրենասերները։ Այնտեղ ամեն ինչ կա՝ բացի պատգամավորներից, բացի ժողովրդի ներկայացուցիչներից։ Բացառություն են մի քանի պատգամավորները, ինչպիսին են Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և այլն։ Մյուս խմբակցություններն ամբողջությամբ դարձել են քաղաքական խամաճիկներ։ Երկրում չկա ընդդիմություն, չկա նորմալ կառավարություն, չկա նորմալ պաշտոնյա, վխտում են երկրում լիսկաները և լիսկայի նմանները։ Միթե այս ամենը չի բերելու սահմանային գծի անվտանգության վտանգմանը։ Ո՞ւր է նայում մեր ժողովուրդը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում