Թուրքիայում առավել ազդեցիկ քրդական Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության պատվիրակությունը երկուշաբթի բանակցություններ է վարել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, Օջալանը հայտարարել է, որ PKK-ն մարտի 21-ին պաշտոնապես հաշտություն կկնքի կառավարական զորքերի հետ:
PKK-ն հիմնվել է 1979թ.: Այն փորձում է զինված ճանապարհով հասնել քրդական անկախ պետության ստեղծման: 1980թ. Թուրքիայի կառավարությունը PKK-ն հայտարարեց օրենքից դուրս:
Ներկայում այդ կազմակերպության զինված խմբավորումները, որոնք հիմնականում ապրում են Իրաքի հյուսիսում, հաճախ են ներխուժում Թուրքիայի տարածք՝ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով:








































