Վատիկանում կայանալու է Հռոմի նոր պապի գահակալման արարողությունը: Տոնական արարողությանը կմասնակցեն 34 երկրների ղեկավարներ: Աշխարհի տարբեր ծայրերից Հռոմ կժամանի ավելի քան մեկ միլիոն մարդ: Ներկա կգտնվի նույնիսկ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ում մուտքը ԵՄ պաշտոնապես արգելված է:
Ֆրանցիսկոսը Հռոմի նոր պապ ընտրվեց 2013թ.-ի մարտի 13-ին, երբ Բենեդիկտոս 16-րդը հրաժարվեց Սուրբ աթոռից:











































