ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունների կողմնակիցների թիվը վերջին 10 տարվա ընթացքում ավելացել է գրեթե 1.5 անգամ: Այդ մասին են վկայում են Washington Post թերթի ու ABC News հեռուստաալիքի համատեղ անցկացրած հարցումները:
Ըստ այդմ, ԱՄՆ-ի 1.001 հազար հարցման ենթարկված չափահաս բնակիչների 58%-ը կողմ է միասեռական ամուսնություններին: Դեմ է արտահայտվել 36%-ը: Ինչպես նշում է Washington Post-ը՝ 2003թ.-ին միասեռական ամուսնությունների օրինականացմանը կողմ են քվեարկել ամերիկացիների միայն 37%-ը, իսկ դեմ՝ 55%-ը:
ԱՄՆ-ում այժմ միասեռականների ամուսնությունները արգելված չեն, և յուրաքանչյուր նահանգ իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ դրանք գրանցե՞լ, թե՞ ոչ:











































