Ռուսաստանը Տաջիկստանից պահանջել է կարճ ժամկետներում վավերացնել իր տարածքում 201-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրը՝ գրում է Kommersant-ը:
Դուշանբեի ներկայացրած երկու առանցքային պայմանները Մոսկվան արդեն կատարել է՝ տաջիկ ներգաղթյալներին շնորհել է արտոնյալ կարգավիճակ և կասեցրել դեպի Տաջիկստան նավթամթերքի մատակարարման արտահանման տուրքերը: Սակայն այժմ Դուշանբեն Մոսկվայից պահանջում է նաև երաշխավորված ներդրումներ տաջիկական հիդրոէներգետիկայում և հավելյալ գումարներ՝ իր բանակի արդիականացման համար:
«Մոսկվան այդ նոր պայմաններին չէր համաձայնել,-հայտարարել է միջկառավարական հանձնաժողովի աղբյուրը:-Մենք պատրաստ ենք ուսումնասիրել տաջիկների ցանկությունները, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի: Մեր բազայի վարձակալման դիմաց այդ պահանջների կատարմանը մենք հաստատ չենք գնա»:






































