ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հնարավոր է համարել Կուբայում ԱՄՆ Գուանտանամո ռազմաբազայի կարգավիճակի փոփոխությունը, որտեղ գտնվում է ահաբեկչության մեջ մեղադրվողների բանտը: Այս մասին նա հայտարարել է Հավանայում Կուբայի ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսի հետ բանակցությունների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում՝ գրում է Lenta.ru-ն:
Պետդեպի ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը Գուանտանամոյի կարգավիճակը փոխելու ծրագրեր առայժմ չունի: «Սակայն ով գիտե, թե ինչ տեղի կունենա ապագայում հարաբերությունների փոփոխությունների առումով»,- ասել է պետքարտուղարը:







































