ՀՀԿ ԳՄ վերջին նիստում, որտեղ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Մոսկվա և Բրյուսել կատարած «շատ լավ այցերին», հատուկ քննարկման է արժանացել նաև Երևանը ԲՀԿ-ին «տալու» թեզը, որը մերժվել է Սերժ Սարգսյանի կողմից:
Ըստ «Հրապարակի»՝ նա ասել է, որ այս ընտրություններն իրենց համար նույնքան կարևոր են, ինչպես խորհրդարանականն ու նախագահականը, եթե ոչ ավելին, և բոլոր ՀՀԿ-ականները պետք է կաշվից դուրս գան հաղթանակ ապահովելու համար: Շատերը սրանով են բացատրում Հովիկ Աբրահամյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելությունը, ինչի մասին քննարկել են նաև ՀՀԿ ԳՄ-ում:










































