Friday, 26 04 2024
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ

Հայ-ռուսական չարչիություն, որը հարաբերություն են կոչում

Մենք մեզ այդպես էլ հարց չենք տվել, թե ինչու է Ռուսաստանին հարկավոր Հայաստանը (որ Ռուսաստանը մեզ հարկավոր է, որովհետև մենք վախենում ենք թուրքերից, արդեն իսկ հասկանալի է): Իհարկե, եթե մենք մեզ նման հարց չենք տվել, դա դեռ չի նշանակում, որ մենք չգիտենք այդ հարցի պատասխանը: Հայաստանը Ռուսաստանին հարկավոր էր Վրաստանին և Ադրբեջանին սեփական դուռը բերելու համար: Թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո անմիջապես անհնազանդություն ցույց տվեցին Ռուսաստանին և հստակ հասկացրին, որ իրենք անկախ պետություն ասելով` հասկանում են անկախ պետություն, և հաստատակամ են իրենց անկախությունը նվաճելու համար կենաց-մահու պայքար մղել: Դրանից հետո թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը կորցրին իրենց տարածքների զգալի մասը:

Կոնկրետ Ադրբեջանի պարագայում այդ խնդիրն իրականացրին հայերը, և մեր առաջնորդներին անընդհատ թվում էր, թե իրենք ռուսական շահերի ալիքի վրա կարող են ընդլայնել Հայաստանի տարածքները կամ անկախություն բերել Ղարաբաղին: Այդ ընթացքում մոռացության էր մատնվել ամենակարևորը` Ավստրիան, ու մեզ թվում էր, թե կարևորը մենք ենք ու Ռուսաստանը: Իհարկե, գուցե ճիշտ էր թվում, գուցե ճիշտ էր նաև այն, որ Հայաստանի իշխանություններն ատամները սրած մեկ Վրաստանի վրա էին վրա քշում, մեկ Ադրբեջանի: Բայց փորձենք հասկանալ, թե ինչ ունենք այսօր. Ռուսաստանը, անշուշտ, հասկացել է, չի կարող չհասկանալ իր վրացական և ադրբեջանական քաղաքականության ոչ էֆեկտիվությունը. հատկապես Վրաստանի հետ պատերազմից հետո ակնհայտ է, որ ռուսները Վրաստանը էլ չեն վերադարձնի: Ադրբեջանի դեպքում էլ, ինչպես տեսնում եք, գերագույն նպատակը, որ ՌԴ-ն դրել է իր առաջ, այդ երկրի չեզոքությունն է: Ընդ որում, ռուսներն այստեղ խնդրողի դերում են, միմիայն խնդրողի: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանն այլևս Ռուսաստանի համար կորցրել է նախկին նշանակությունը, չնայած նախկինում էլ մենք նրանց համար մի նշանակություն ունեինք` պատժիչ ջոկատի:

Ներկայումս Ռուսաստանը մտածում է` վերադարձնի՞ ազատագրված տարածքները, թե՞ ոչ (խնդրի այսպիսի ձևակերպումն ավելի ազնիվ է): Իհարկե, ազգայնականները, որոնք, ինչպես հայտնի հեղինակն է գրել, Ռուսաստանից լավ են հասկանում Ռուսաստանի շահը, կշտապեն ասել, որ նման բան տեղի ունենալ չի կարող: Այս համատեքստում դիտարկենք երկու հարց. իսկ ի՞նչ է տալիս Ռուսաստանին այդ տարածքների օտարված լինելն Ադրբեջանից: Միևնույն է, Ռուսաստանը միշտ ասել է, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այս արտահայտությամբ անընդհատ Ադրբեջանին հասկացրել` եկեք սակարկության: Ադրբեջանը սակարկության չի գնացել և հիմա սեփական սակարկությունն է առաջարկում Ռուսաստանին:

Սա նշանակում է, որ քաղաքական իրավիճակը փոխվել է: Իհարկե, Ռուսաստանը կարող է և «տարածքներ չեզոքության դիմաց» բանաձևը մերժել, բայց հաջորդ պահին Ադրբեջանում ամերիկյան ռազմաբազաներ կհայտնվեն, մանավանդ որ` այս գործի նախապատրաստությունը վաղուց ավարտվել է: Սրանից հետո անիմաստ կլինի ընդհանրապես որևէ բանի մասին խոսել: Այս իրավիճակում ամենահավանականն այն է, որ Ռուսաստանը ժամանակ կձգի` հստակ իմանալով, սակայն, պարտիայի ավարտը: Բայց երևի թե արժե մտածել. ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը որոշի, որ մենք հենց այսօր պետք է հանձնենք ազատագրված տարածքները: Հիմա եկեք յուրաքանչյուրս մեր ձեռքը դնենք մեր խղճին և ազնիվ պատասխանենք հետևյալ հարցերին` կկարողանա՞նք, արդյոք, չկատարել այդ որոշումը, արդյոք մենք Ռուսաստանին դիմադրելու որևէ ռեսուրս ունե՞նք, և արդյոք մենք վաղուց չե՞նք սպառել այդ ռեսուրսը: Այս հարցերին պատասխանելու համար ուշադիր նայենք մեր բանակի սպառազինությանը, «Գույք պարտքի դիմաց» ծրագրին, մեր հարևանների հետ մեր ունեցած հարաբերություններին, մեր իշխանությունների նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքին, Հայաստանի ներքաղաքական վիճակին, տնտեսության վիճակին: Նաև փորձենք պատասխանել հետևյալ հարցին` արդյո՞ք ՀՀ իշխանություններն այս հարցում կարող են որևէ մեկից աջակցություն սպասել: Իսկ «Պոլշա՞ն»` կասեք դուք։ Ֆրանսիա՞ն. իսկ ի՞նչ կասեք Իլհամ Ալիևի Ֆրանսիա կատարած վերջին ճոխ այցելության մասին:

Եթե դուք մտածում եք, որ այս ամենը Սերժ Սարգսյանի սրտովն է` չարաչար սխալվում եք: Նա ուղղակի սխալվել է, ինչպես սխալվել են Հայաստանի բազմաթիվ ղեկավարներ հայ ժողովրդի պատմության ընթացքում: Միանշանակ ճիշտ է. այս ամենի սկիզբը դրվել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Բայց Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև կա մի էական տարբերություն. 1997 թվականին Տեր-Պետրոսյանը, տեսնելով այս հեռանկարը, համարձակություն ունեցավ ասելու` ավելի լավ է ազատագրված տարածքները կամ դրանց մի մասը մենք վերադարձնենք ու մենք լինենք սակարկողը, քան թե ռուսները: Ռոբերտ Քոչարյանը ժամանակին այս արտահայտությանը հեգնաբար մոտեցավ, հիմա գուցե նույնը ասելու ցանկությունը խմորվում է նրա իրավահաջորդի մեջ: Բայց սխալվում են նրանք, ովքեր մտածում են, որ Սերժ Սարգսյանը նույնը ասելու համարձակություն չունի: Համարձակություն ունի, բարոյական իրավունք չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում