Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային հանրությունը` ISAPS-ը, վիճակագրական տվյալներ է հրապարակել աշխարհի տարբեր երկրներում պլաստիկ վիրահատությունների քանակի մասին: Առաջին տեղում ԱՄՆ-ն է:
Նշվում է, որ 2014-ին ԱՄՆ-ում ավելի քան 4 մլն նման վիրահատություն է արվել, ինչն աշխարհում նման վիրահատությունների ընդհանուր թվի 20 տոկոսն է կազմում:
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ անցյալ տարի 2 մլն պլաստիկ վիրահատություն է արվել: Առաջատարների եռյակը եզրափակել է Ճապոնիան` 1.2 մլն վիրահատությամբ:










































