Իսպանական Marca պարբերականը հայտնում է, որ տեղի «Ժիրոնա» ակումբը և «Մանչեսթեր Սիթի»-ն մոտ են համագործակցության պայմանագիր կնքելուն:
Պայմանագիր կնքելու դեպքում՝ «Ժիրոնա»-ն դառնում է «քաղաքաբնակներ»-ի ֆիրմային ակումբը:
Նշվում է, որ բանակցություններում մեծ դեր ունի Պերե Գվարդիոլան, ով Պեպ Գվարդիոլայի եղբայրն է:











































