Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Չեմ կարծում, որ որևէ ուժ կմիանա «Ոտքի՛, Հայաստան» շարժման առաջարկին

Հանրապետության հրապարակում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա անող «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները օգոստոսի 11-ի հանրահավաքի օրը խորհրդարանական ընդդիմադիր ուժերին առաջարկեցին միավորվել ու միասնաբար պայքարել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Շարժման ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն ասաց, որ սկսելու են բանակցությունները քաղաքական ուժերի հետ։ Բացի այս շարժումից՝ «միացյալ ճակատ»-ի ձևավորմանն է լծվել նաև Հիմնադիր խորհրդարանը, որն այս փուլում բանակցում է այլ ուժերի հետ։ Թե որքանով է հավանական, որ այս ուժերին կարձագանքեն ընդդիմադիր կուսակցությունները, թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ։

– «Ոտքի՛, Հայաստան»-ը կոչ արեց, որ ընդդիմադիր ուժերը միանան իրենց՝ միասնաբար պայքարելու Սերժ Սարգսյանի դեմ։ Դուք ինչպե՞ս եք տրամադրված նրանց առաջարկին։

– Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ դա այն քաղաքական ուժն է, որը կարող է միավորող լինել։ Ես կարծում եմ, որ կան կուսակցություններ, որոնք եթե կարողանան նախաձեռնել ու բանակցել, միգուցե արդյունք տա։ Չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունը կկարողանա հաջողության հասնել։ Առայժմ այդ ուժի առաջարկի արձագանքը տեսանելի չէ, չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ կմիանա իրենց։

– Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած ուժը նախաձեռնել է միացյալ ճակատի ձևավորումը։ Իսկ այս ուժի հետ պատրաստվո՞ւմ եք ճակատ կազմել՝ ընդդեմ իշխանությունների։

Ճիշտն ասած, վերջին երկու տարվա նրա գործունեությունը չի ձևավորել հաջողության հասնելու մեծ վստահություն, նրանց հետ միավորվելու հավանականություն ևս չեմ տեսնում։

– Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քաղաքական ուժերի համախմբում հնարավոր համարո՞ւմ եք։

Համենայնդեպս մինչև հիմա ակտիվություն չկա այդ ուղղությամբ, տեսանելի չէ ոչինչ։ Ես մտահոգություն ունեմ, որ քաղաքական ուժերը բավականին տարանջատված են, և միավորվելու խնդիր կա։ Ամեն դեպքում, դեռ տեսանելի չէ՝ կմիավորվեն դրա շուրջ, թե ոչ։

– Նախագծի 15 գլուխ հրապարակվել է, Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք, ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս փաստաթղթի վերաբերյալ։

-Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ունենք վերապահումներ կոնկրետ Ազգային Ժողովի ձևավորման երկրորդ փուլ անցկացնելու մասով, էլի հարցեր կան, սակայն կարծում եմ՝ գլխավոր խնդիրը պաշտպանության համակարգի խնդիրն է։ Օրինակ՝ կուսակցությունն այն կարծիքին է, որ զինված ուժերի հիերարխիան հստակ պիտի սահմանված լինի Սահմանադրությամբ. ով է գլխավոր հրամանատարը, և ոչ թե ինչպես իրենք են առաջարկում, պատերազմի ժամանակ մի պաշտոնյա է գլխավոր հրամանատարը, խաղաղության ժամանակ՝ մեկ այլ։

Ամեն դեպքում, մենք դեռ չենք մտնում բովանդակային քննարկման մեջ, քանի որ կուսակցությունը հստակ դիրքորոշում չի ձևավորել Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, բայց այդուհանդերձ ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին և համամասնական ընտրակարգի անցմանը, բնականաբար, կարելի է գնահատել քայլ առաջ, եթե մեզ մոտ ժողովրդավարական ընտրական մեխանիզմները գործեին և ժողովրդի մտավախությունը փարատվեր։ Բայց քանի որ կա ընդհանուր անվստահություն իշխանության նկատմամբ, ինչը հիմնավորված է, բնականաբար, ժողովուրդն ունի մտահոգություններ՝ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված, և ընդհանրապես ամեն ինչի, ինչ նախաձեռնում է իշխանությունը, նույնիսկ եթե դա ազնիվ մղումներով է արվում։

– Ձեզ համար հիմա անընդունելի՞ է այս տեսքով նախագիծը, տիկի՛ն Սարգսյան։

– Ես չեմ ուզում իմ կարծիքը հիմա ասել, քանի որ վերջնական կարծիք դեռ չի ձևավորվել։ Ես իմ անձնական կարծիքն ունեմ և չեմ ուզում դա հիմա հրապարակել՝ ճնշելով կուսակիցներիս կարծիքը։ Այժմ քննարկումներ են, վարչությունը կկայացնի իր որոշումը նախագծի վերաբերյալ, որից հետո մենք կհայտարարենք։

-Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու ո՛չ վարչապետի, ո՛չ Աժ նախագահի, ո՛չ էլ նախագահի պաշտոնում, մինչդեռ որոշ քաղաքական ուժեր հայտարարում են, որ այն միտված է Սերժ Սարգսյանի իշխանության վերարատադրմանը։ Այս դեպքում ո՞ր ուժերի վերարտադրմանն է նպաստելու նոր Սահմանադրությունը։

-Դե գիտեք, վերարտադրվել միշտ էլ կարելի է, այսօր Հանրապետական կուսակցությունը վերարտադրվելու մեծ հնարավորություն ունի, քանի որ ունի իշխանական մեծ լծակներ։ Եթե նույնիսկ նոր սահմանադրությունը չանցնի, միևնույն է, իշխանությունը վերարտադրվելու նույն հնարավորություններն է ունենալու։ Այնպես որ եթե լսենք, թե ինչ կերպ է ներկայացնում Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունները և ինչ դրական ու բացասական կետեր է փաստում, ինձ մոտ տպավորություն է, որ ինքն էլ առանձնապես հակված չէ, որ Սահմանադրական փոփոխության նախագիծը անցնի։ Սա այն նախագիծն է, որը երկրի անվտանգության երաշխիքներ չի ապահովում, իսկ գործողը ապահովում է, որի մասին բարձրաձայնել է նաև երկրի ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում