Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (YSK) նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։ Նրա խոսքերով՝ ակնկալվում է, որ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 90 օրվա ընթացքում։
Նա հավելել է, որ YSK-ը սպասելու է Թուրքիայի խորհրդարանի վերջնական որոշմանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ստույգ ժամկետը հայտարարելու համար։ Ակնկալվում է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերին։ Օգոստոսի վերջին Թուրքիայի խորհրդարանը կհայտարարի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ստույգ ժամկետի մասին։
Թուրքիայում կոալիցիոն կառավարություն ձևավորելու ժամկետը սպառվում է օգոստոսի 23-ին։











































