Իտալիայի ազգային հավաքականի և Բրազիլիայի ընտրանու ընկերական խաղի նախօրեին «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ակնարկել է, որ իտալացի ֆուտբոլիստները լուրջ են տրամադրված հանդիպմանը:
«Ֆուտբոլում ընկերական հանդիպումներ չեն լինում: Մանավանդ եթե խաղում է Իտալիայի հավաքականը: Եվ մանավանդ եթե այդ խաղը Բրազիլիայի ընտրանու դեմ է»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Իտալիա-Բրազիլիա ընկերական հանդիպումը կկայանա մարտի 21-ին` Շվեյցարիայի «Ստադ դե Ժենև» մարզադաշտում:







































